Հայաստանում չեխերի են թալանել

Օրվա լուր | | July 24, 2009 18:29

Երեկ` կեսգիշերն անց, Արամի փողոցում 20-25 տարեկան 3 անհայտ անձինք` մեկը դանակով, մյուսներն ատրճանակով զինված, հարձակվել են Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ` 29-ամյա Վինդենցի և 26-ամյա Մարտինի վրա: Վինդենցից հափշտակել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, «Վիզա Էլեկտրոն» և «Մաստեր» քարտեր, իսկ Մարտինից`4.000 դրամ, 50 եվրո, անձնագիրը, «Վիզա» քարտն ու «Նոկիա» բջջային հեռախոսը:

Այս շաբաթվա ընթացքում սա ավազակային հարձակմամբ գողություն կատարելու միակ դեպքը չէ. Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի բակին հարակից մետաղյա ավտոտնակում դիմակավորված 2 անհայտ անձ հարձակվել են 43-ամյա Արմեն Ա.-ի վրա, բութ գործիքով հարվածներ հասցրել գլխին ու հափշտակել  պարանոցի ոսկյա շղթան: Արմենը գլխի  վնասվածքով տեղեփոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Ալեն» տաքսի ծառայության վարորդ 32-ամյա Հայկ Ա.-ն էլ Մալաթիայի շուկայից տաքսիով 60-ամյա Գոհար Խ.-ին տուն է բերել,ջուր խմելու պատրվակով մտել նրա տուն և բազմոցի վրայից հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ: Հայկը նույն օրը ձերբակալվել է ոստիկանների կողմից:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply