Հզոր պայթյուն Բիշքեքի կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 14:23

Բիշքեքի կենտրոնում այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթուցիկը գործարկվել է հանրապետության մարզական պալատի շենքի հյուսիսային կողմում, ուր արդեն մի քանի օր է`շարունակվում է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բաքիևի դատալսումը:  Պայթունը իրականացվել է դատալսումից կես ժամ առաջ: Վիրավորվել  է 4 ոստիկան, ովքեր շղթայել էին շենքը:

Հիշեցնենք, որ 28 մարդ մեղադրվում է ապրիլի 7-ին ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցների վրա կրակ բացելու մեղադրանքով, ինչի հետևանքով 90 մարդ է զոհվել, ևս մի քանի 100-ը վիրավորվել են: Իր`  Բաքիևի և նախկին 5 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հեռակա կարգով է մեղադրանք հարուցվել, քանի որ նրանք վաղուց լքել են հանրապետության տարածքը:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply