Հայ աղջիկներին ձգում է Ջենիֆեր Լոպեսի հետույքը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 30, 2010 14:17

Պարզվում է Հայաստանում կենսամակարդակն այնքան է բարձրացել, որ աղջիկներին սկսել է հուզել Ջենիֆեր Լոպեսի հետույք ունենալու մասին  մտքերը:

Այդ մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:  Նա ասաց, որ աշխատանքի բնույթն իրենց ստիպում է անընդմեջ զարմանալ,  քանի որ իրենց մոտ գալիս են գլամուրային հանդեսները ձեռքներին երիտասարդ աղջիկներ և խնդրում  ստեղծել հանդեսի էջերում պատկերված մոդելի կրծքեր կամ հետույք:

«Մեզ խնդրում են Ջենիֆեր Լոպեսի հետույք պարգևել,- ասաց նա,- մենք փորձում ենք բացատրել, որ եթե հոլիվուդյան աստղը կարող է ունենալ գերմեծ չափերի կրծագեղձեր և ծովափով մի քանի կադր քայլելու համար աշխատել մի քանի միլիոն, ապա միգուցե նրանց համար դա արդարացված է, բայց եթե կինը կամ երիտասարդ աղջիկը դիմումէ  կրծքագեղձի ծավալի մեծացման, ապա նա պետք է հասկանա, որ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ՝ կախված   կրծքագեղձի բնական չափերից և մարմնի այլ չափերի հետ համամասնություններից»:

Վիրաբույժը պնդում է, որ կրքծագեղձի մեծացման վիրահատությունը վտանգավոր չէ և որպես հիմք բերում է  աշխարհում կատարվող ուսումնասիրությունները. «Միացյալ նահանգներում կատարվել են բազամահազարանոց ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվելէ. եթե կրծքագեղձը նախքան վիրահատությունը որևէ հիվանդություն չի ունեցել, ապա ինպլանտը չի կարող պատճառ հանդիսանալ նոր հիվանդության առաջացմանհամար»:

Ինպլանտները պատրաստվում են հատուկ նյութից, որը պատված է կապսուլայով, դրանք ժամանակի հետ  չեն կորցնում իրենց որակը, այսինքն երկարատև կարող են առանց փոփոխվելու մնալ օրգանիզմում:

«Փոխվում է միայն կրծքագեղձի ձևը , քանի որ ինպլանտն ունի որոշակի ծանրություն և ենթակա է երկրի ձգողականության ուժին,- ասում է  Հովհաննիսյանը,- և ինչքան ծավալով մեծ լինի ինպլանտը, այնքան ավելի հզոր ուժով երկիրը նրան կձգի ցած»:

Կրծքագեղձի ծավալի մեծացման վիարահատության արժեքը կախված է ինպլանտի արժեքից, որը Հայաստանում ներկրվում է. այն արժե 700-1000 եվրո: «Դրան գումարած 250-300 հազար դրամը կկազմի այդ վիրահատության միջին գինը Հայաստանում»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանում տարեկան լինում է մոտ 50-100 կրծքագեղձի ծավալի մեծացման վիրահատություն:

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջի ծառայությունների բաժնի պետ Գնել Անանյանն ասաց, որ Հայաստանում ամենահաճախ կատարվող էսթետիկ վիրահատությունները քթի վիրահատություններն են, որի գինը տատանվում է 1000-1500 դոլարի սահմաններում:

«Դա համաշխարհային գների հետ համեմատած չափազանց էժան է,-ասաց նա,- մենք դրսից եկած բազմաթիվ պացիենտենր ունենք, որ ուզում են այստեղ վիրահատվել՝ հենց գների պատճառով»:

Անանյանի ծառայությանը դիմող՝ քթի հետ կապված վիրահատվողների մոտ 25 տոկոսը դիմում են «հայկական քիթը»  վերաձևելու համար, մնացածը՝ հիվանդությունների համար:

Անանյանը բողոքեց, որ Հայաստանում վիրահատության գնից  բժիշկներին շատ քիչ տոկոս է մնում. հիմնականը գումարը ծախսվում է նյութերի և անհրաժեշտ պարագաների վրա. «մինչդեռ աշխարհում ընդունված չափանիշների համաձայն՝ ամենաբարձրը վարձատրվում է բժիշկը»:

Վիրաբույժները դժվարացան որևէ վիճակագրությւոն ներկայացնել, միայն ասացին, որ պլաստիկ վիրահատությունների թիվը Հայաստանում տարեց-տարի շատանում է: «Դա կապված է երկրի կենսամակարդակի բարձրացման հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պլաստիկ վիրաբուժությունը երիտասարդ մասնագիտություն է և ընդգրկում է լայն սպեկտր: Պլաստիկ վիրաբուժության էստեթիկ վիրաբուժությունը զբաղվում է  մարդու արտաքին տեսքի վերականգնման և որոշ բնածին կամ տարքիային դեֆեկտների շտկմամբ: Էսթետիկ վիրաբուժությանը դիմող պացիենտների մեջ՝ ինչպես Հայաստանում, այպես էլ աշխարհում գերիշխում են կանայք:

Դիտվել է 4816 անգամ:
Print Friendly

Leave a Reply