Շարունակելով հաղթարշավը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 30, 2010 14:03

Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի պատանի շախմատիստները 3:1 հաշվով առավելության հասան Հնդկաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Կարեն Գրիգորյանը հաղթեց Գուջրաթի Սանթոշին, Հովհաննես Գաբուզյանը՝ Նարայանան Սրիթանին, Դավիթ Շահինյանը՝ Ռանջան Սահու Ութկալին, իսկ Ռոբերտ Աղասարյանը զիջեց Պրասանա Ռաոյին: Հայասատանի շախմատիստները 16,5 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ընդ որում, մեր երկրի ներկայացուցիչները  5-րդ անընդմեջ հաղթանակ են տարել: 2-րդ տեղում Է Թուրքիայի առաջին թիմը՝ 14,5 միավոր, 3-րդում՝ Ռուսաստանի շախմատի պատանեկան հավաքականն է՝ 13 միավորով:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply