Վերաքննիչ դատարանը ևս մերժեց Գարեգին Ղազարյանի հայցը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 30, 2010 13:08

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվ անդամ Գարեգին Ղազարյանը հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըննդեմ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության,
Կառավարության և Ազգային ժողովի:

Հայցվորը պահանջում էր հետ վերցնել և չեղյալ համարել «առաջին ընթերցմանբ ընդունված» համարվող  «Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ» օրինագիծը, ինչպես նաեւ  փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ ԿԳՆ-ի «սովորողների ընդունելության» գործող կարգում:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանը մերժել էր հայցադիմումի ընդունումը, որից հետո Գարեգին Ղազարյանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու որոշումը: Սակայն վերաքննիչ դատարանը ևս մերժեց հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ հայցը վիճարկման ենթակա չէ, քանի որ իրավական ակտը դեռևս կայացած չէ (այսինքն օրենքի նախագծը դեռ ընդունված չէ և որևէ ուժ չունի): Հայցվորր տասնհինօրյա ժամկետում կդիմի վճռաբեկ դատարան:

Գարեգին Ղազարյանն այս քայլին է դինել, քանի որ, ինչպես ինքն է ասում, համբերության բաժակը լցվել է.

«Նախ խաբեցին, ասացին, թե լեզվի մասին օրենքին ձեռք չենք տա, հետո խորհրդարանական լսումներ կազմակերպեցին` ձևական, եթերային ինչ որ շոու, էս բոլորն ուղղակի լցրեց համբերության բաժակը,-ասում է նա:

Դատարանի բերած պատճառաբանությանը, թե իրավական ակտ չկա, ուստի չեն կարող հայցը վիճարկել, Ղազարյանը հակադարձում է.

«Բաներ կան, որ պիտի սաղմի մեջ մեռնեն, անգամ նախաձեռնության տեսքով չպիտի լինեն»,-ասում է նա:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը բարձր է գնահատում Ղազարյանի այս քայլը, միաժամանակ նշում է, որ պետք է նմանատիպ քայլերն իրականացնելուց առաջ մասնագիտական լուրջ քննարկումներ կատարել.

«Ղազարյանի մղումները ևս հաշվի առնելով` մենք որոշել ենք իրավական խումբ ստեղծել, քաղաքացիական նախաձեռնություն, որը զբաղվելու է կրթության ոլորտում առկա բազմաթիվ իրավական խնդիրների վերհանումով,-ասում է Հովհաննիսյանը,-և այդ նախաձեռնության միջոցով հասնելու ենք բոլոր ատյաններին` ընդհուպ Սահմանադրական դատարան, եվրոպական կառույցներ, քանի որ այս պահին ունենք դպրոցներ, որ ինչ որ անհասկանալի հիմքերի վրա են  գործում, ունենք տասը հազար երեխաներ, որ ռուսական դասարաններում են սովորում և այլն»:

Ինչ վերաբերում է «Լեզվի» և «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունմանը, ապա Հովհաննիսյանը վստահեցնում է.

«Կարող եք համոզված լինել, որ շատ կազմակերպված և շատ բարձր իրավական մակարդակով այդ խնդիրը հասցվելու է Հայաստանում գործող բոլոր ատյաններին,-ասում է նա` նշելով, որ դա լինելու է պայքարի բազմաթիվ ձևերից մեկը, սակայն կիրառելու են նաև քաղաքակիրթ հասարակարգում ընդունված պայքարի այլ ձևեր` ընդհուպ քաղաքացիական անհնազանդություն.

«Եթե անգամ այդ դպրոցները ստեղծվեն, չեն կարողանա գործել այն մթնոլորտում, որ մենք ստեղծելու ենք,-ավելացրեց Հովհաննիսյանը:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply