Այրվել է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի ճաշարանի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2010 13:05

Երեկ ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 15 շենքին հարակից ավտոտնակում: Դեպքի վայր են մեկնել Երևանի հատուկ հրշեջ ջոկատից և հատուկ փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 10.12-ին: Յ.Մելիքսեթյանին պատկանող ավտոտնակում այրվել է «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 19 ՍՍ 461 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի տեղամասը:

Նույն օրը, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` 16.20-ին: Այրվել է 2.5 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղին հարակից սարալանջում խոտ է այրվում: Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի հատուկ փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 15.47-ին: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային գործարանին հարակից սարալանջին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել` 18.10-ին: Այրվել է 2 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բոնկվել Ագարակ քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի ճաշարանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 17.52-ին: Այրվել է 150 քմ. մակերեսով ճաշարանի տանիքը:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply