Քլինթոն. WikiLeaks կայքէջի հրապարակումները հարված են համաշխարհային հանրությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 12:50

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կարծիքով`  ամերիկացի դիվանագետների  և ԱՄՆ-ի պետքարտուղարության գրառումների է WikiLeaks կայքէջի հրապարակումները ,  հարված են ոչ միայն համաշխարհային հանրությանը , այլ նաև Վաշինգտոնի արտաքին քաղաքականությանը: Նրա խոսքով` WikiLeaks-ը վիժեցնում է միջազգային հիմնախնդիրների կարգավորման ջանքերը: Քլինթոնը այդ հիմնախնդիրների շարքում առանձնացնում է ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման  զենքի տարածումը, մարդու իրավունքների խախտումները: «Ես հրահանգել եմ անել ամենը, որպեսզի դադարեցվի  արտահոսքը, ինչպես նաև համագործակցելով Պաշտպանության նախարարության անվտանգության հարցերով մասնագետների հետ` անել ամենը, որպեսզի ապահովվի մեր ծառայողական փաստաթղթերի անվտանգությունը և կանխվեն  համանման իրողությունները»,- ասել է Քլինթոնը: Իր հերթին` ԱՄՆ-ի գերագույն դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է լրագրողներին, որ արդարադատության նախարարը կհետաքննի արտահոսքի հանգամանքները, եթե հայտնաբերվեն  հանցագործության նախանշաններ, ապա կհարուցվի քրեական գործ:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply