Ջուլիա Ռոբերտսը ստացել է միլիոն եվրո առանց խոսք դերի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 12:24

Ամերիկացի կինոդերասանուհի Ջուլիա Ռոբերտսը նոյեմբերի կեսերին նկարահանվել է  իտալական բրենդ` Lavazza.
սուրճի տեսահոլովակում: Տեսանյությում դերասանուհին կանգնած է ծովային խեցիի վրա, և այն իտալացի գեղանկարիչ Սանդրո Բետիչելլիի «Վեներայի ծնունդը» կտավի կրկնությունն  է: Գովազդային հոլովակում նկարահանվել են նաև իտալացի հայտնի կատակերգակներ  Պաոլո Բոնոլիսը և Լուկա Լաուրենտին: Գովազդային այս հոլովակը կհեռարձակվի Lavazza ընկերության Ծննդյան տոների գովազդի շրջանակներում: Ի դեպ, գովազդային հոլովակը նկարահանվել է Հռոմում: Ջուլիա Ռոբերտսը Lancome շպարանյութերի ընկերության դեմքն է: Սեպտեմբերին պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 5 տարով: Lancome-ն 5 տարվա պայմանագրի համար վճարել է 50 միլիոն դոլար:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply