193 երկիր վճռում է , թե ինչպես ապրել Երկիր մոլորակի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 10:50

Մեքսիկիայի Կանկուն քաղաքում մեկնարկել է կլիմայի փոփոխության հիմնախնդիրները լուսաբանող գագաթնաժողովը: Մասնակցում է 193 երկիր: Հավաքվել են ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության նախարարները, այլ նաև 20 պետությունների  և կառավարությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում կլիմայի փոփոխության հարցերի շուրջ ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրի մասնակիցները կշարունակեն բանակցությունները նոր համաձայնագրի առնչությամբ, որը կփոխարինի Կիոտի արձանագրությանը: Ի դեպ, այս արձանագրության ժամկետը լրանում է 2012 թվականին:

Կոպենհագենում ընթացած նախորդ խորհրդաժողովում չի հաջողվել նոր համաձայնագրի գոհացուցիչ նախագիծ մշակել:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply