Հունգարիան սառեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի բանկային հաշիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 10:12

Ադրբեջանցի ռազմական փորձագետ, պատգամավորության թեկնածու Ջանմիրզա Միրզոեւը «Թուրան»-ում գրում է, որ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ընտրություններում թույլ տրված ապօրինությունների եւ այն մասին, որ իրեն ու իր ներկայացուցիչներին զիվորները թույլ չեն տվել մտնել ընտրատեղամսեր, ԿԸՀ գրած նամակի պատասխանում այդ կառույցն իր բերած փաստերը «թյուրիմացություն» է որակել:

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի պետական կառույցներն առաջին անգամը չէ, որ ցույց են տալիս իրենց անկարողությունը` հանրապետության պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի առաջ: Ընթերցողներին հիշեցնելով դեպի այդ պաշտոն Աբիեւի բարձրանալու պատմությունը, որը սկսվել է 1993 թ-ին, Ջ.Միրզոեւը նշում է այդ ժամանակ ղարաբաղյան պատերազմում առաջին երեք ամիսների ընթացքում 5 շրջանների կորուստը:

«1995 թ-ին «պարտությունների նախարարի»` կրկին այդ պաշտոնում նշանակվելը ամենատխուր հետեւանքներն է ունեցել ադրբեջանական բանակի համար. հենց այդ ժամանակ են սկսվում ընդհատումները նրա մատակարարման եւ ապահովման մեջ: Նրա պաշտոնավարման ժամանակ ադրբեջանցի զինվորների համար սկսում են մեծ քանակությամբ խոզի սալի, «Վիսկաս» կատուների կերի, տարբեր դելիկատեսների` լուծվող սուրճի, շոկոլադի յուղի, արախիսի (չինական ընկույզ), ձիաձկան, շպրոտ տեսակի պահածոյի, քիշմիշի եւ այլ նման բաների գնումները, որով սկսվում է չարաշահումների եւ կոռուպցիայի ժամանակաշրջանը` ադրբեջանական բանակում:

Ընդ որում, բոլոր հարցումների ժամանակ զինվորները հայտնում են, որ իրենց ծառայության ընթացքում բացի խոզի սալից եւ կատվի կերից, այլ «դելիկատեսներ», իրենք սննդի մեջ չեն նկատել, բացի նոր տարվա փլավի մեջ մի քանի չամիչի հետքից: Այդ մասին 1996 թ-ին խորհրդարանում բարձրաձայնած Ադրբեջանի գրողների միության նախագահ Զիյա Բունիյաթովը 1997 թ-ին փետրվարին գազանաբար սպանվեց: Առաջնային գծերում զինվորական պարտքը կատարելու ժամանակ սպանված զինվորների դիակների հերձումները ցույց են տվել, որ նման հյուծված վիճակ, նկատվել է 1942 թ-ին Լենինգրադի բլոկադայի ժամանակ մահացած մարդկանց մոտ: Ադրբեջանական բանակի մթերային մատակարարումների հաշիվները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր օգտագործված մեկ կգ մսի դիմաց 1 ԱՄՆ դոլար է յուրացվել, ինչը տարեկան գերազանցում է 5 մլն դոլարը:

Իսկ նման մթերքների քանակը զինվորների սննդաբաժնում 31 է», -հայտնում է փորձագետը` նշելով, որ ադրբեջանական բանակի մատակարարների եւ նրանց հովանավորողների «եկամուտները» հասնում են ապշեցուցիչ թվերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ի լրումն նշվածի, «Pia.az» կայքն էլ հավելում է, որ Հունգարիան սառեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի բանկային հաշիվը: «Ղարաբաղը վերադարձնել չկարողացած Սաֆար Աբիեւն այժմ ինչպես պետք է հունգարական բանկից փրկի զինվորի բերանից կտրելով հավաքած իր փողերը», -հեգնում է «Pia.az»-ը:

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply