Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Wikileaks-ի հրապարակումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2010 20:57

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Wikileaks-ի հայտնի հրապարակումներին, որոնք տարածվել են աշխարհի տարբեր լրատվամիջոցներով:

«Ինչ վերաբերվում է  ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերի վերաբերյալ վերջին հրապարակումներին, պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում:

Wikileaks-ի կողմից գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում վնասակար հետեւանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլ նաեւ պետությունների միջեւ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար:

Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որեւէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են  պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ նախնական են եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության ոչ ամբողջական արտահայտում, ու դրանք չպետք է դիտվեն որպես նրանց սեփականություն կամ ԱՄՆ քաղաքականության արտահայտում», ասված է ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Դիտվել է 1929 անգամ:
Print Friendly

Leave a Reply