Նախագահը շնորհավորել է բանաստեղծին և հանձնել պետական պարգև

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 29, 2010 20:05

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Նախագահը շնորհավորել է բանաստեղծին և հանձնել պետական պարգևը:

Դիտվել է 1986 անգամ:
Print Friendly

Leave a Reply