Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրե

Պաշտոնական, Օրվա լուր | | November 29, 2010 18:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2010 թ. դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապե­տության զին­ված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տա­րեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տա­րի:

2010 թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկե­տում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:-

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply