ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 29, 2010 18:15
Նոյեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին (Daly Belgasmi):
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի ավանդաբար արդյունավետ համագործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի հետ` մասնավորապես կարեւորելով վերջինիս կողմից իրականացվող դպրոցական սննդի շուրջ ութ միլիոն դոլար արժողության ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի վեց մարզերի 50.000 դպրոցականների համար:
Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հաստատված սերտ համագործակցությունը ապագայում կշարունակվի եւ կընդլայնվի։
Դիտվել է 1394 անգամ:





Facebook
Tweet This