Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 29, 2010 17:26
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել ս.թ. դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին:-






Facebook
Tweet This
Email This Post
