Գալուստ Սահակյանի որդուն այսօր կնշանակեն առողջապահության փոխնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 29, 2010 17:20
NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 29-ին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացում է տեղի ունենալու:
Մասնավորապես, Գալուստ Սահակյանի որդի Տիգրան Սահակյանը, ով ներկայումս զբաղեցնում է առողջապահության նախարարության կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, նշանակվելու է առողջապահության փոխնախարար
Ավելի վաղ մամուլում նման տեղեկություններ հայտնվել էին, որոնք այսօր իրականություն կդառնան:
Իսկ վարչապետի հանձնարարականով աշխատանքից հեռացված առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, ըստ մամուլի տեղեկությունների, պատրաստվում են նշանակել Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն:
Դիտվել է 2155 անգամ:





Facebook
Tweet This