Wikileaks. Ադրբեջանի առաջին տիկինը՝ պլաստիկ վիրահատության զոհ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 29, 2010 17:30
Գերմանական Der Spiegel հանդեսը հրապարակել է Wikileaks-ի բացահայտումները՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջին տիկնանց վերաբերյալ:
Այսպես. փաստաթղթերից մեկում, օրինակ, նշվում է, որ Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան «լարվածություն է առաջացնում Մեդվեդեւի եւ Պուտինի ճամբարների միջեւ եւ ագահ բամբասանքների առարկա դառնում»: Զեկույցում նշվում է, որ նախագահ Մեդվեդեւի կինն արդեն պաշտոնյաների ցանկ է կազմել, որոնք պետք է տուժեն «իր ամուսնուն՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հավատարիմ չլինելու համար»:
Մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրիբան Ալիեւան այնքան պլաստիկ վիրահատություններ է տարել, որ հեռավորության վրա նրան կարելի է շփոթել դուստրերից մեկի հետ, իսկ նա հազիվ է կարողանում շարժել դեմքի մկանները»:






Facebook
Tweet This
Email This Post
