ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 29, 2010 16:54
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին 1 / 1
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրամիության հետ իր հարաբերություններին եւ դրանց շարունակական խորացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով վերջին տարիներին զարգացող եւ նոր դինամիկա ստացող քաղաքական երկխոսությունը նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին վերահաստատեց Եվրամիության աճող հետաքրքրությունը տարածաշրջանային խնդիրներով եւ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ տարածաշրջանում խորհրդարանական դիվանագիտության զարգացումը եւ տարբեր ձեւաչափերով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը կնպաստի բազմաթիվ խնդիրների կարգավորմանը:
Անդրադարձ եղավ նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը առնչվող եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից բխող որոշ հարցերի:






Facebook
Tweet This
Email This Post
