Իրանի օդային դարպասներում շողշողում է Իսրայելի խորհրդանիշը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | November 29, 2010 16:51

Իրանի ԶԼՄ-ները լուսանկար են ներկայացրել, որում Դավիթի աստղը պատկերված է Թեհրանի ազգային օդակայանի գլխավոր շինության տանիքի վրա: Արբանյակային պատկերը վերցրել են ինտերնետային Google Earth ծրագրերը: Պարզվել է, որ Iran Air օդագնացության ընկերության շենքը կառուցել են իսրայելացի ճարտարապետները, ովքեր այս երկրում ակտիվ աշխատել են մինչ իսլամական հեղափոխությունը:

«Ուշագրավ է, որ նույնիսկ հեղափոխության հաղթանակից 32 տարի անց «սիոնիզմը» խորհրդանշող աստղը շենքի տանիքից չեն հեռացրել»,- նշվում է տեղի ԶԼՄ-ների լրահաղորդումներում:

Ծանուցումների համաձայն`1960 թվականից «Էլ Ալ» ինքնաթիռները կանոնավորաբար չվերթեր են իրականացրել Թեհրանի օդակայանից  Թել Ավիվի Բեն Գուրիոն օդակայան: Բացի այդ`Իսրայելը  Իրանի շահին նավթի փոխարեն զենք է մատակարարել: Իսրայելի մասնագետները իրանցի իրենց գործընկերներին  ուսուցանել են տնտեսության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում:

Հետաքրքիր է, որ Դավիթի աստղը հայտնաբերվել է նաև Թեհրանի գլխավոր հրապարակում: Իրանի Զլմ-ները սա  համարում են կամ նկարչի չիմացության, կամ էլ`թյուրիմացության դրսևորում:

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply