Ռուսաստանի և Վրաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Միխեիլ Սահակաշվիլին դեմ առ դեմ կհանդիպեն ԵԱՀԿ գագաթնաժողովում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 29, 2010 16:28
Ռուսաստանի և Վրաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Միխեիլ Սահակաշվիլին դեմ առ դեմ կհանդիպեն ԵԱՀԿ գագաթնաժողովում, որը տեղի կունենա Ղազախստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2-ը: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Կալանաձեն ծանուցել է. որ գագաթնաժողովում կընդունվի անվտանգության վերաբերյալ փաստաթուղթ, որտեղ ներառված է նաև Վրաստանի հարցը: Նա նշել է , որ փոխհամաձայնության գալը դժվար կլինի, քանի որ ԵԱՀԿ-ի անդամ է նաև Ռուսաստանը: Գագաթնաժողովի անցկացմանը զուգահեռ`տեղի կունենա ՎՈՒԱՄ երկրների արտգործնախարարների հանդիպում, որին կմասնակցի նաև Վաշաձեն: Դեռևս գործակալների հետ կապված սկանդալի չմեղմացման պայմաններում `վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անսպասելիորեն խաղաղասիրական հայտարարությամբ հանդես եկավ և հայտարարեց, որ իր երկիրը ուժ չի գործադրի` տարածքային իր ամբողջականությունը վերականգնելու նպատակով: Իր հերթին` Մոսկվան այդ խոստումներին համաձայնել է հավատալ, եթե դրանք ամրակայվեն իրավաբանական ուժ ունեցող համապատասխան փաստաթղթով:






Facebook
Tweet This
Email This Post
