Հզոր լազերը հանում է զարկերակային շրջափակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2010 15:10

Excimer անունը կրող` հզոր լազերը կարողունակ է հաշված վայրկյանների ընթացքում հանել զարկերակային շրջափակումը: Այս սարքը առաջին անգամ կիրառել են բրիտանացի մասնագետները:Սարքը հյուսվածքները ճեղքում է  և այն փոխակերպում մանր մասնիկների: Դրանց հետքերը կարելի է տեսնել մանրադիտակով: Այս վիրահատության անհրաժեշտությունը պայմանավորված է զարկերակների նեղացմամբ, խոլեստերինի բարձր մակարդակով, հիպերտոնիայով և շաքարախտով: Մինչ վերջերս կիրառած տեխնոլոգիաները երբեմն առաջացրել են  զարկերակի պատերի հաստացում, ինչը հանգեցրել է կրկնակի նեղացման, իսկ սրտի խթանիչները կարող են շրջափակված վիճակում հայտնվել: Նոր լազերը` ուլտրամանուշակագույն լույսի շնորհիվ էներգիայի կարճ իմպուլսներ է հաղորդում, բառացիորեն  շոգեմաքրում է հյուսվածքները, ինչը  օգնում է խուսափել կրկնակի միջամտությունից: Ըստ որում` հյուսվածքների մասնիկները , որոնք արգելափակում են զարկերակը, արյան հոսքի հետ բնական ճանապարհով դուրս են գալիս օրգանիզմից:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply