ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 29, 2010 15:04
Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարևորել են ամիսներ առաջ ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերը, որոնք միտված են առավել ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը գործընկերոջ հետ քննարկել է ինչպես երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի, այնպես էլ դրանց առանձին ստորաբաժանումների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
