Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2010 14:32

Հանրապետության մարզերի տարբեր խոտածածկ տարածքներում հանգստյան օրերին շարունակվել են գրանցվել հրդեհներ:

Նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի Կարճևան գյուղին հարակից «Սառնաղբյուր» հանդամասում այրվել է 40 հա խոտածածկ տարածք եւ 40 ծառ, Սյունիքի մարզի Կապան-«Կավարատ» բանավանի 3-րդ կմ-ում`1500 ք.մ. խոտածածկ տարածք և 30 մ փայտյա ցանկապատ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Միդեի-դար» հանդամասում` 5 հա խոտածածկ տարածք, Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղին հարակից տարածքում` 300 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքին հարակրց տարածքում` 300 ք.մ. խոտածածկ տարածք և 30 ծառ, Տավուշի մարզի Գանձաքար և Իծաքար ավտոճանապարհին հարակից անտառում` 16 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը հրդեհներ են գրանցվել նաեւ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում, Ժ. Սարգսյանին պատկանող օժանդակ կառույցում, որտեղ այրվել է 300 հակ անասնակեր, Լոռու մարզի Ձորամուտ գյուղում, Ա. Փնջոյանին պատկանող տան բակում, որտեղ այրվել է  7 տ խոտ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրներ փողոցի վերջնամասում, Հ. Միրաբյանին պատկանող հողատարածքում, որտեղ այրվել է  100 հակ անասնակեր:

Նոյեմբերի  27-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Թթու ջուր» կոչվող տարածքին հարակից սարալանջում այրվել է 1 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Ծղուկ և Սառնակունք գյուղերին հարակից սարալանջին` 15 հա խոտածածկ տարածք և թփուտ, Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում` 3 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Կապան-Կաղնուտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում` 2 հա խոտածածկ տարածք և թփուտ, Սյունիքի մարզի Գորհայք-Սիսիան ավտոճանապարհի 1-ին կմ-ում` 2 հա խոտածածկ տարածք, Լոռու մարզի Ագարակ և Հովնանաձոր գյուղերին հարակից սա­րա­լանջում` 60 հա խոտածածկ տարածք, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղին հարակից «Բաղդադ» կոչվող հանդամասում` 8 հա խոտածածկ տարածք:

Հրդեհ է բռնկվել նաեւ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 4-րդ փողոցի Լ.Ներսիսյանին պատկանող 49-րդ տան բակում, որտեղ այրվել 150 հակ պահեստավորած անասնակեր, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի Մ.Գասպարյանին պատկանող տան բակում, որտեղ այրվել է 400 հակ պահեստավորած անասնակեր և ծածկը` 20 քմ. մակերեսով, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի Ռ.Սիմոնյանին պատկանող անասնագոմի տանիքում, որտեղ այրվել է 13 տ կուտակած անասնակեր, Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի Ա.Հովհաննիսյանին պատկանող տան բակում, որտեղ այրվել է 1500 հակ կուտակած անասնակեր:

Նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Գարգառ գյուղում ամբողջությամբ այրվել է Վ. Նազարյանին պատկանող անասնագոմի 60 քմ. մակերեսով տանիքը, այնտեղ պահեստա­վորած 700 հակ անասնակեր: Տավուշի մարզի Բերդ քաղաքի մերձակայքում գտնվող «Չախ-Չախ» կոչվող հանդամասում այրվել է 30 հա խոտածածկ տարածք, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 1 հա խոտածածկ տարածք և թփեր, Լոռու մարզի Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 50 հա խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Բերդ քաղաքի մերձակայքում գտնվող «Հին Բերդ» կոչվող տարածքում` 15 հա խոտածածկ տարածք:

Բոլոր դեպքերում հրշեջ-փրկարարները ժամանակին մեկուսացրել եւ մարել է հրդեհները:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply