Հենրիխ Մխիթարյանը շարք վերադարձավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 29, 2010 14:30

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը,  վատառողջ լինելու պատճառով, տևական ժամանակամիջոց խաղադաշտ չէր դուրս գալիս: Եվ ահա, Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում, երբ նրա թիմը` Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կիևի «Արսենալին», Հենրիխը 65-րդ րոպեին փոխարինեց Ժադսոնին: «Շախտյորը» հաղթում էր 3:0 հաշվով: Ի վերջո, Մխիթարյանի թիմն առավելության հասավ 4:0 հաշվով: «Շախտյորը» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակած 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 12 միավորով ետ է մնում երկրորդ հորզոնականը զբաղեցնող Կիևի «Դինամոն»:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply