Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 29, 2010 13:49

Երեկ` նոյեմբերի 28-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մասնակցել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Վարչապետը ծանոթացել է ճեմարանի 20-ամյակին նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի նյութերին ապա ներկա է գտնվել ուսումնական հաստատության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված համերգին:

Տիգրան Սարգսյանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառում ներդրած ավանդի համար ճեմարանի դաստիարակչական և մանկավարժության հարցերով փոխտնօրեններ Գագիկ Թոռչյանին և Արփինե Փափազյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ ճեմարանի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Ներսես Մարգարյանին, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Վարդան Մելքոնյանին, աշխատակազմի ղեկավար Աշխեն Թովմասյանին և խմբի մանկավարժ Նունե Վարդանյանին` խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply