Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը կխաղա Իրանի ընտրանու հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 29, 2010 14:06
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Երևանում հյուրընկալելու է Ռուսաստանի ներկայացուցիչներին: Եվ ահա, որոշվել է, որ Ռուսաստանի հավաքականը, նախապատրաստվելով այդ խաղին, փետրվարի 9-ին Դուբայում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ: Նախատեսվում է, որ Հայաստանի հավաքականը ևս պետք է նույն օրը Կիպրոսում ստուգողական խաղ անցկացնի, սակայն մրցակցի ընտրության հարցն անորոշ է:






Facebook
Tweet This
Email This Post
