Կապանի թիվ 5 դպրոցը, որտեղ ջրծաղիկի 60 դեպք է գրանցվել, վերաբացվել է
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 29, 2010 13:31
Մեկօրյա հարկադիր պարապուրդից հետո, այսօր վերսկսել է աշխատել Կապանի թիվ 5 հիմնական դպրոցը (նախկին թիվ 1 կրթահամալիրը): Կրթօջախում դասապրոցեսի ընդհատման պատճառը դպրոցի մոտ վեց տասնյակ աշակերտների շրջանում արձանագրված ջրծաղիկ հիվանդությունն էր: Մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Լենա Մալինցյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դպրոցը փակելու անհրաժեշտություն այլեւս չկա, իրավիճակը վերահսկվում է, բոլոր երեխաները բժիշկների հսկողության տակ բուժում են ստանում տանը, հիվանդությունն ընթանում է թեթեւ, բարդության դեպքեր չկան:
Ջրծաղիկով վարակված են հիմնականում Կապան քաղաքի Հալիձոր ու Բաղաբերդ թաղամասերի երեխաները: Հիվանդացության դեպքեր կան քաղաքի 5 մանկապարտեզում եւ 4 դպրոցում: Ըստ բժշկուհու` օդակաթիլային ճանապարհով տարածվող վարակին նպաստում են եղանակային պայմանները:






Facebook
Tweet This
Email This Post
