Թեհրանում ահաբեկչության հետևանքով զոհվել է միջուկաբան- գիտնականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | November 29, 2010 13:00

Այսօր առավոտյան Թեհրանում պայթել է ականապատված 2 ավտոմեքենա: Պայթյունի հետևանքով զոհվել է իրանցի միջուկաբան- գիտնական Մաջիդ Շահրիարին: Նա Թեհրանի  Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանի պրոֆեսոր էր: Զոհվածի կինը վիրավորվել է:  Այսօր մեկ ուրիշ ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 2 մարդ:Տվյալ պահին ոստիկանությունը հետաքննում է երկու միջադեպերը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 12-ին Իրանի մայրաքաղաքում պայթեցրին իրանցի միջուկաբան Ալի Մոհամադիի ավտոմեքենան, որի հետևանքով զոհվեց իրանցի միջուկաբանը: Իրանի իշխանությունները այդ ժամանակ հայտարարեցին, որ ահաբեկչությանը մասնակից է եղել  Մոսսադը:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply