Տպավորիչ վերջաբան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 29, 2010 13:06

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված ծանրամարտի երիտասարդական առաջնությունում մինչև 20 տարեկանների պայքարում 105 կգ քաշային Արթուր Հակոբյանը երկամարտի 340 (150+190) կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Յուրի Տեգկաևը՝ 375 կգ: Մինչև 23 տարեկանների առաջնությունում այս քաշային կարգում հաղթեց ռուսաստանցի Դավիթ Բեջանյանը (նկարում)` 404 (179+225) կգ:Առաջնության վերջին օրը Հայաստանի ընտրանին ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց: 20 տարեկանների +105 կգ քաշայինների պայքարում Հայկ Հակոբյանը հրում վարժությունում հաղթահարեց 180 կգ, իսկ պոկումում՝ 210 կգ: Երկամարտի 390 կգ արդյունքով նա հռչակվեց չեմպիոն: Ի դեպ, մեր երկրի ներկայացուցիչը երկրորդ մրցանակակիր դարձած լեհ Կշիշտոֆ Կլիչկիից առաջ անցավ 24 կգ-ով:Ի պատիվ Հակոբյանի հաղթանակի հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply