Վստահ խաղեր Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 29, 2010 12:37

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը (Կարեն Հ. Գրիգորյան, Ռոբերտ Աղասարյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան, Տիգրան Ս. Պետրոսյան կազմով և մարզիչ` Արսեն Եղիազարյան) վստահ է հանդես գալիս Թուրքիայի Բուրդուր քաղաքի մարզապալատում անցկացվող մինչև 16 տարեկանների Շախնատի համաշխարհային օլիմպիադայում: Հայաստանի ներկայացուցիչները հաղթել են Թուրքմենստանի (4:0), Ուզբեկստանի (3:1), Պորտուգալիայի (4:0) հավաքականներին և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply