Հայաստանի Ասորական Համայնքի ուղերձը հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2010 12:12

Օրերս  Հայաստանի «Աթուռ»  Ասորիների  Ասոցիացիան  1915թ. ասորի  նահատակների  ցեղասպանության  հուշաքարի  հիմքը   գցեց   Երևան   քաղաքի    Նալբանդյան  և Մոսկովյան  փողոցների  խաչմերուկի  օղակաձև  այգում:

Հուշաքարը մեկ անգամ  ևս  կհիշեցնի  Հայ-ասորական   ցեղասպանության  ճանաչման  կարևորությունը, ճանաչում, որը կկանխի  մարդկության   դեմ   շարունակվող  ցեղասպանությունը:

Այս  նախագծով  հիացած  են  ոչ միայն  Հայաստանի  ասորիները, այլ  նաև   ԱՊՀ  երկրներում   ապրող մեր  հայրենակիցները:

Հայաստանի  Հանրապետությունը   առաջին երկրներից    է, որ    ձեռք   մեկնեց   մեզ  համար  շատ   կարևոր  այս  նախաձեռնությանը, որը  2001-ից  բազմիցս  քնարկվել  է   Համաշխարհային  Ասորական   Ալյանսի, ինչպես նաև    «Սեյ‎ֆո»  Համաշխարհային  ասորական  Ցեղասպանության    Կենտրոնի   կողմից:

Ուզում ենք   մեր  և  աշխարհում  սփռված  ասորիների   անունից  շնորհակալություն  հայտնել   Հայաստանի Հանրապետության     Նախագահին, Ազգային  Ժողովին, Կառավարությանը  և Երևանի  քաղաքապետին, այն   մարդասիրական   վերաբերմունքի   համար, որ  Հայաստան  Աշխարհը  ունի  ոչ  միայն  Հայաստանում    ապրող   ասորական  համայնքի , այլ  նաև  բոլոր   ազգային  փոքրամասնությունների    հանդեպ:

Հայաստանի «Աթուռ» Ասորիների ասոցիացիա

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply