Վախճանվեց ամերիկացի նշանավոր դերասան Լեսլի Նիլսենը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2010 12:02

Վախճանվեց ամերիկացի նշանավոր դերասան Լեսլի Նիլսենը: Նա 84 տարեկան էր և վախճանվեց հիվանդանոցում թոքերի բորբոքումից: Դերասանը համաշխարհային ճանաչում ստացավ  դեռ 80-ական թվականներին , երբ մեծ էկրան բարձրացավ «Աերոպլան» կինոնկարը: Մահվանից առաջ նրա կողքինէր չորրորդ կինը` Բարբարան: Իսկ երկրորդ ամուսնությունից նա ունի 2 զավակ: Ծագումով կանադացի Նիլսենը Հոլիվուդ է եկել անցյալ դարի 50-ական թթ.: Նա սկզբում  Նյու Յորքում խաղացել է դրամատիկական ներկայացումներում և հեռուստատեսային կինոնկարների շարքում:  Այնուհետև նա խաղացել է  խուզարկու Ֆրենկ Դրեբենի դերը «Մերկ ատրճանակ» երեք մասերից բաղկացած կինոկատակերգությունում: Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի տեղեկատվությամբ` նրա վերջին կինոնկարը`«Շատ սարսափելի կինո-5», էկրան կբարձրանա 2011 թվականին: Նրա ավագ եղբայրը` Էրիկ Նիլսենը վախճանվել անցյալ տարի. Վերջինս Կանադայի փոխվարչապետ էր 1984-1986 թթ:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply