Մեկնարկում է Քլինթոնի ղեկավարած պատվիրակության դիվանագիտական շրջագայությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2010 11:06

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ղեկավարում է դիվանագիտական շրջագայությունը Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի 4 երկրներ: Քլինթոնի ուղևորության մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, և այն ծրագրվել է շատ ավելի վաղ, քան WikiLeaks-ի կայքէջում 250 հազար դիվանագիտական նամակների հրապարակումը: Քրոուլին հայտարարել է, որ Քլինթոնի ուղևորությունը սկսվում է Նոյեմբերի 30-ից , երբ նա կժամանի Ղազախստան. ԱՄՆ-ի պետքարտուղարը ղեկավարում է  պատվիրակությունը, որը կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության  գագաթնաժողովին: Սա 11 տարիների ընթացքում «56 ազգերի խմբում» բարձր մակարդակների առաջին հանդիպումն է:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply