ԼՂՀ նախագահը Փարիզում մի շարք հանդիպումներ է ունեցել

Պաշտոնական, Օրվա լուր | | November 29, 2010 10:56

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսից նոյեմբերի 26-ին ժամանել է Փարիզ:

Նոյեմբերի 27-ին Սահակյանը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին եւ նրա ղեկավարին` Եվրոպայում «Հեռախոսամարաթոն-2010»-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաեւ  ԼՂՀ-ում   տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարեւոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում:
Քննարկվել են նաեւ առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահը  նոյեմբերի 28-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply