Բացահայտվել են Մոցարտի`մինչ այս անհայտ ստեղծագործություններ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 24, 2009 17:36

Մոցարտի դաշնամուրը`Վիեննայի թանգարանում

Բացահայտվել է Մոցարտի մինչ այս անհայտ 2 պիես, որոնք հանրությանը կներկայացվեն օգոստոսի 2-ին· այս մասին հաղորդել է «Մոցարտեում» միջազգային հիմնադրամը:

Վերջին 50 տարվա ընթացքում, ինչպես հաղորդում է «www.rosbalt.ru» կայքը, բացահայտվել են Մոցարտի գրչին պատկանող 10 ստեղծագործություններ· 3 տարի առաջ` Մոցարտի 250-րդ տարելիցին, բացահայտվեց դաշնամուրի համար գրված «Ալլեգրո»-ն: 2007-ի սեպտեմբերին ֆրանսիական մի գրադարանում գտնվեց Մոցարտի ևս մեկ ստեղծագործություն:

Հիմնադրամի մասնագետները  հաստատել են, որ բոլոր ստեղծագործությունները պատկանում է Մոցարտի գրչին:

Հիմնադրամը գործում է 19-րդ դարի վերջից, զբաղվում է Մոցարտի ստեղծագործությունների քարոզով, իրականացնում է աշխարհահռչակ կոմպոզիտորին նվիրված ուսումնասիրություններ: Հիմնադրամի միջոցներով են գործում նաև  Մոցարտի թանգարանները Զալցբուրգում:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն (1756-1791) աշխարհահռչակ ավստրիացի կոմպոզիտոր է, ճանաչում և հռչակ է ձեռք բերել դեռ 6 տարեկանում:

Իր կյանքի ընթացքում Մոցարտը 600-ից ավել տարբեր ժանրերի ստեղծագործություններ է հեղինակել, առավել հայտնի են «Դոն Ժուան», «Կախարդական ֆլեյտան», «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերաները, «Es-dur», «C-dur» սիմֆոնիաները և այլն:

Դիտվել է 1631 անգամ:
Print Friendly

Leave a Reply