Ադրբեջանը անցած շաբաթ 400 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի պաշտպանական դիրքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2010 10:46

Անցած յոթնօրյակում` նախորդ շաբաթների համեմատ  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման նկատելի աճ:

Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 70 անգամ խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, շուրջ 400 անգամ գնդակոծել է շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում տեղաբաշխված  ղարաբաղյան ուժերի պաշտպանական դիրքերը:

ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply