Ամերիկայի նշանավոր մարդիկ ցածր գնով վաճառում են իրենց տները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 28, 2010 15:09
Ամերիկայի անշարժ գույքի շուկայի ճգնաժամը դիպավ նաև տեղի նշանավոր անձանց. Նրանք սկսել են ցածր գներով վաճառել իրենց էլիտար տները, այս մասին հաղորդում է բրիտանական նորությունների Property Wire պորտալը:
Այսպես, դերասան Նիկոլաս Քեյջը վերջերս 10,5 մլն դոլարով վաճառեց Լոս Անջելեսի Բել Էյր փակ շրջանում գտնվող իր տունը, որ երեք անգամ ավելի էժան է իր նախատեսածից: Այդ տանը, որ ձևավորված է 1940-ականների ոճով, գինու մառան կա, կինոսրահ` 35 տեղով, ինչպես նաև 6 ննջարան, 9 լողասենյակ և լողավազան: Քեյջը փորձում էր տունը վաճառել այս տարվա ապրիլից, բայց միայն գինը իջեցնելուց հետո գնող ընկերությունը համաձայնեց ձեռք բերել այն: Համեմատության համար. անցած տարի նույն փողոցում գտնվող առանձնատունը վաճառվել է 22 մլն դոլարով:
Property Wire-ի տվյալնեի համաձայն` անցած տարի Քեյջը դատի տվեց իր գույքը կառավարող մենեջերին: Դերասանը բիզնեսմենին մեղադրեց իրեն ֆինանսական ճգնաժամի մեջ գցելու համար: Մենեջերն էլ իր հերթին հակընդդեմ հայց ներկայացրեց, որով հայտարարեց, որ դերասանը իսկական մսխիչ է: Ըստ նրա` դերասանը 15 պալատ ունի ամբողջ աշխարհում, 4 զբոսանավ, ինչպես նաև կղզի Բահամյան կղզիներում, ինքնաթիռ և մեծ թվով ոսկեղեն:
Ճգնաժամից տուժել է նաև “Գրեմմիի” կրկնակի մրցանակակիր, երգչուհի Շերիլ Կրոուն: Նա 2006 թ. 6 մլն դոլարով գնել է եռահարկ առանձնատուն Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում, որը 5 ննջարան ունի, 7 լողասենյակ, կինոսրահ, լողավազան և 6-տեղանոց ավտոտնակ: Բացի այդ, բակում հյուրերի տուն կա` 3 ննջարանով: Այս տարի Կրոուն որոշել է վաճառել իր առանձնատունը 7,5 դոլարով, բայց գնորդ չի գտնվել: Աստղը ստիպված է եղել տունն աճուրդի հանել:
Ըստ` BFM.RU –ի






Facebook
Tweet This
Email This Post
