Հարավային Կորեայի իշխանությունները դադարեցրին սահմանամերձ շրջանների տարհանումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2010 14:53

Հարավկորեական իշխանությունները չեղյալ հայտարարեցին ԿԺԴՀ-ին սահմանակից գոտու բնակչության տարհանման մասին  հրամանը:  Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տարհանումը դադարեցվել է, երբ ինչ-որ չափով պարզություն է մտել Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ կապված իրավիճակում: Ինչպես պարզվել է, ԿԺԴՀ-ի զինվորականներն իրոք  հրետակոծել են շփման գիծը, սակայն ոչ մի գնդակ Հարավային Կորեայի տարածք չի հասել:

Միաժամանակ պաշտպանության նախարարությունը Սեուլում հայտարարել է, որ ուշադիր հետևում է ԿԺԴՀ-ի զինվորականների տեղաշարժերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է հակահարված տալու:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply