Պակիստանում կործանված ԻԼ-76-ի ուղևորները եղել են Ռուսաստանի քաղաքացի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2010 14:47

Կարաչիի մոտ ընկած Իլ-76 օդանավում գտնվողներից 8-ը Ռուսաստանի քաղաքացի են: Բոլորն էլ զոհվել են: Ինչպես հայտնում է “Սինխուան”, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, զոհվածների ընդհանուր թիվը, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 18-ի: Ընդ որում, անձնակազմի 8 հոգուց 6-ը Պակիստանի քաղաքացի են: Օդաչուն և նրա օգնականը արտասահմանցի են,  նրանց քաղաքցիությունը չի ճշտվում:

Բեռնատար Իլ-76 ինքնաթիռն  ընկել է  Կարաչիի օդանավակայանից թռիչքից երկու րոպե անց, մի կիսակառույց շենքի վրա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինքնաթիռն ուղևորվում էր դեպի Խարթում` տանելով մարդասիրական օգնություն Սուդանի բնակիչների համար:

Ավելի ուշ ստացված տեղեկության համաձայն` հյուպատոսության մամլո քարտուղար Ալեկսեյ Զինկովը հայտնել է, որ օդանավում եղել է մեկ Ռուսաստանի քաղաքացի, մնացածը եղել են ԱՊՀ երկրներից որևէ մեկի քաղաքացի, ենթադրաբար` Ուկրաինայի:

Gazeta.ru

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply