Հելսինկիում տեղի ունեցավ պիկետ “Կավկազ ցենտրի” դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2010 14:41

Ֆինն հակաֆաշիստները պիկետ անցկացրեցին` ի նշան  բողոքի ընդդեմ “Կավկազ ցենտր” կայքի, որը պաշտպանում է չեչեն անջատողականներին: Ինչպես տեղեկացրել շաբաթ օրը` նոյեմբերի 27-ին “Էխո Մոսկվի” ռադիոկայանը, ակցիան տեղի է ունեցել Հելսինկիում` այն շենքի մոտ, որում գտնվում է պորտալի տնօրինությունը: Հավաքվածները պահանջում էին ահաբեկչության քարոզի համար փակել “Կավկազ ցենտրը”:

Մասնավորապես, Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի նախագահ Յոհան Մեկմանը պատմել է “Էխո Մոսկվային”, որ կայքի բովանդակությունը խախտում է ֆիննական օրենքները:

Պիկետը համաձայնեցվել է տեղական իշխանությունների հետ, ակցիային մասնակցած մարդկանց թիվը չի ճշտվում:

Հավաքվածները բողոքել են նաև “Ֆինն-ռուսական քաղաքացիական ֆորում” կազմակերպության և “Ֆինլանդիա-Չեչնիա” ընկերության գործունեության դեմ:

“Կավկազ ցենտր” կայքը, որը այն ստեղծողները անվանում են “չեչենական անկախ միջազգային իսլամական ինտերնետ գործակալություն”, գործում է 1999 թվականից: Պորտալի գոյության ընթացքում նրա սերվերը բազմիցս երկրից երկիր է տեղափոխվել:

Ըստ Lenta.ru-ի

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply