Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր ֆեդերերը երկվորյակ դուստրերի հայր է դարձել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 24, 2009 17:02

federerԱշխարհի թիվ 1 ռակետ Ռոջեր Ֆեդերերի ընտանիքը համալրվել է. հինգշաբթի օրը գիշերը նրա կինը` Միրկա Վավրինեցը, թենիսիստին պարգևել է երկվորյակ դուստրեր: Աղջիկներին անվանել են Շարլին Ռիվա և Մայլա Ռոուզ: Նրանք Ֆեդերերի և Վավրինեցի առաջնեկներն են:

Ամուսինները ծանոթացել էին իրար հետ 2000 թ. Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ և ամուսնացել էին այս տարվա ապրիլին: Միրկան թենիսիստուհի է: Բազելում կայացած հարսանիքին մասնակցել էին միայն Ֆեդերերի և Վավրինեցի մերձավորները:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply