Արքայազն Վիլիամի և նրա հարսնացու Քեյտ Միդլտոնի անունով աստղ է անվանակոչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2010 11:05

Բրիտանական արքայազն  Վիլիամը և նրա հարսնացու Քեյտ Միդլտոնը ,որոնք ամուսնանալու են 2011թ.,ապրիլի29 -ին,ստացան  արքայական նվեր` նրանց անունով  անվանակոչեցին աստղ: Այդպիսի արձանագրություն գրվեց Միջազգային մասնավոր աստղային կազմակերպության ռեգիստրում:Կազմակերպությունը ստեղծվել է 1979թ. Տորոնտոյում և գործում է ԱՄՆ- ի Ինգլվուդ քաղաքում:Այդ նվերի հեղինակը իր անունը  գաղտնի է պահում:

Արքայազն  Վիլիամի  և նրա հարսնացու Քեյտ Միդլտոնի անունով աստղի սերտիֆիկատը պահվում է Շվեցարիայի Միջազգային ռեգիստրի սեյֆում:

Բացի  տիեզերական մարմինների անվանակոչությունից,կազմակերպությունը արտադրում է թանկարժեք զարդեր,փափուկ խաղալիքներ և ընտանի կենդանիների վզկապներ հիշարժան գրություններով:

Միջազգային ռեգիստրը  ընդունում է ,որ իրենք ասղագիտության հետ կապ չունեն և իրենց աստղային անվանակոչությունները  պաշտոնական չեն:  Այդպիսի լիազորություններով  օժտված է   Միջազգային աստղագիտական միությունը`ՄԱՄ-ը,որը  հիմնադրվել է  Բրյուսելում  1919թ. հուլիսին  և միավորում է  ամբողջ   աշխարհի  աստղագիտական հանրությանը:    ՄԱՄ-ի կազմում  են   64 մասնակից երկրներ,որոնք ներկայացնում են  ազգային ակադեմիաներ և այլ ոչ կառավարական  հաստատություններ,և  տաս հազարավոր  անհատներ: ԽՍՀՄ-ը  այդ կազմակերպությանը   անդամակցեց 1935 թ, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply