Կուբանում վայրենաբար սպանության կասկածյալների ցուցակում հայեր կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 27, 2010 22:38
Life News-ի ձեռքի տակ է հայտնվել մի ցուցակ, որը հիմա ուսումնասիրում են քննիչները` Կուբանի Կուշչեւսկայա ավանում բնակիչներին թալանող ու սպանող խմբավորման գործով: Ցուցակում 30 անուն է, որոնցից 2-ը հայկական ազգանուններ են կրում:
Ռուս իրավապահները նոյեմբերի 5-ին Կուբանի Կուշչեւսկայա բնակավայրի տներից մեկում 12 դիակ էին հայտնաբերել: Զոհերից չորսը երեխաներ են եղել: Սպանվածների վրա կտրող-ծակող վերքեր են եղել: 2005 եւ 2009 թվականերին ծնված երեխաներին խեղդել են. 2010 թվականին ծնված նորածնի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Սպանվածների թվում է «Աստոն» գյուղատնտեսական հոլդինգի ֆինանսական տնօրեն Վլադիմիր Միրոնենկոն: Այդ ընկերությունն իրականացնում է հացահատիկի ռուսական արտահանման տասը տոկոսը եւ բուսական յուղի արտահանման մեկ երրորդը:
Սպանված է նաեւ տան տերը` Սերեվեր Ամետովը: Դատախազության տվյալներով, հանցագործության նախօրեին, նոյեմբերի 4-ին Միրոնենկոյի ընտանիքը Դոնի Ռոստովից հյուրընկալվել է Ամետովի տանը:
12 մարդու սպանության կասկածանքով ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշչեւսկայա քաղաքում ձերբակալվել է տեղի հանցավոր խմբավորման պարագլուխը` Սերգեյ Ցապոկը: «Տրուդ» թերթի տվյալներով, այդ հանցավոր խումբը մեծ ազդեցություն ունի Կուշչեւսկայայում եւ նրան հարակից տարածքներում դեռեւս 1990-ականներից եւ ահ ու սարսափի մեջ էր պահում տեղի բնակչությանը:
Սերգեյ Ցապոկի կողմից ղեկավարվող հանցավոր խումբը պատասախանատու է բազմաթիվ հանցագործությունների համար, այդ թվում նաեւ թալան,կռիվ, սպանություններ, բռնաբարություններ, զոհերով վթարներ, խուլիգանություններ, դրամաշորթություն:
Հանցավոր խմբի ղեկավարի « պաշտոնին» նա անցել է մեծ եղբոր` Նիկոլայի սպանությունից հետո: Նա միակն է, ով մականուն չի ստացել: Նրան այդպես էլ անվանել են Ցապոկ: Նրա յուրայիներից է եղել Անդրեյ Բիկովը` «Բիկ» մականվամբ, Վլադիմիր Ալեքսեւ «Բեսպրեդելը» եւ Ալեքսանդր «Ցեպովյազը»: Հատկանշական է, որ Սերգեյ Ցապոկը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Նա նաեւ Կրասնոդարի երկրամասի երիտասարդ պատգամավորների Խորհրդի անդամ է:
Նոյեմբերի 20-ին Ռոստովի օդանավակայանում ձերբակալել են Անդրեյ Բիկովին եւ Սերգեյ Կարպենկոյին, ովքեր հենց նոր էին ժամանել Եգիպտոսից: Նոյեմբերի 4-ին Ստարոմինսկի բնակավայրում գտել են հանցախմբի եւս մեկ անդամին, ով կասկածվում է 45-ամյա Իգոր Չոռնիի 4 երեխաների սպանության մեջ:
«Գործնականորեն բոլոր ձերբակալավծաների համար խափանման միջոց են ընտրվել երկու ամսվա ազատազկումը»,- Life News-ին հայտնել է շրջանային դատավոր Կուշեւսկի օգնական` Օքսանա Բաշկիրցեւան:
Ստորեւ ներկայացնում ենք կասկածյալների ցանկը:
1. Ցապոկ Սերգեյ Վիկտորովիչ (34 տարեկան)
2. Բիկով Անդրեյ Ալեկսանդրովիչ (31 տարեկան)
3. Զապորոժեց Վլադիմիր Վլադիմիրովիչ (Կամազ, 31 տարեկան)
4. Րյաբցեւ Վյաչեսլավ Իվանովիչ (Բուբա, 31 տարեկան)
5. Իգոր Չյորնիխ (55 տարեկան)
6. Դավիդով Միխայիլ Ալեկսանդրովիչ (35 տարեկան)
7. Իվանով Վիտալի Գենադեւիչ (28 տարեկան)
8. Ռոմանով Ալեկսանդր Յուրեւիչ (36 տարեկան)
9. Ալեքսեեւ Վլադիմիր Բյաչեսլավովիչ (30 տարեկան)
10. Սերգեյ Կարպենկո
11. Ալեքսեյ Գուրով (Կուղբ)
12. Եւգենի Գուրով (ավագ կուղբ)
13. Իգոր Մայդանյուկ
14. Վյաչեսլավ Սկաչեդուբ
15. Ելիսեեւ Ալեկսեյ Վիկտորովիչ (34 տարեկան)
16. Ցեպովյազ Ալեկսանդր Վլադիմիրովիչ (31 տարեկան)
17. Կոլբասենկո Անդրեյ Գենադյեւիչ (Երշիկ, 27 տարեկան)
18. Ժուկով Օլեգ Ալեկսանդրովիչ (29 տարեկան)
19. Սարգսյան Արման Իշխանի (28 տարեկան)
20. Պլոխիխ Մակսիմ Վասիլյեւիչ (25 տարեկան)
21. Տիմոֆեեւ Միխայիլ Վիկտորովիչ (28 տարեկան)
22. Լոբյանով Ստանիսլավ Վլադիմիրովիչ (27 տարեկան)
23. Մակարով Սերգեյ Գեորգեւիչ (27 տարեկան)
24. Տուրբին Վլադիմիր Սերգեեւիչ (28 տարեկան)
25. Գորոբցով Վիկտոր Ալեկսանդրովիչ (27 տարեկան)
26. Շկրյում Ալեկսանդր Ալեկսանդրովիչ (32 տարեկան)
27. Պերեդվիգին Պավել Վլակսեեւիչ (29 տարեկան)
28. Տալդոնով Դենիս Վյաչեսլավովիչ (26 տարեկան)
29. Գեւորգյան Գ.Գ.
30. Իվանով Վ.Գ.






Facebook
Tweet This
Email This Post
