Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտից հեռացավ մրցակցի դարպասը գնդակ խփելով

ՍՊՈՐՏ | | July 24, 2009 16:53

Հենրիխ ՄխիթարյանԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրալիգայի «ՄՏԶ ՌԻՊՕ» (Մինսկ)-«Մետալուրգ» (Դոնեցկ) թիմերի հանդիպման ժամանակ:

Դոնեցկի թիմի կազմում հանդես եկող Մխիթարյանը 85-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը և 2:1 հաշվով հաղթանակ է պարգևել իր ակումբին: 34-րդ րոպեին էլ Հենրիխը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Դոնեցկում կայացած այս մրցակիցների առաջին խաղում «Մետալուրգը» հաղթել էր 3:0 հաշվով, և Մխիթարյանը կրկին աչքի էր ընկել` մեկ գնդակ խփելով մրցակցի դարպասը և կատարելով գոլային երկու փոխանցում:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply