45 գրամ կշռող գոլֆի գնդակը մարդ է սպանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Անի Գասպարյան | November 27, 2010 21:18
ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում գտնվող Մեյֆեյր գոլֆի ակումբում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. մարզիկի գնդակը, 30 մ թռչելով, դիպչել է ակումբի աշխատակցի գլխին. 42-ամյա աշխատակիցն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
45 գրամ կշռող գնդակի արագությունը հարվածի պահին կազմել է ժամում 200 կմ:.
Մարզիկի նկատմամբ որևէ մեղադրանք չի ներկայացվել:
Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, տեղի ունեցածը դժբախտ պատահար է. աշխատակիցը գոլֆիստի տեսադաշտում չի եղել, բացի այդ աշխատակիցը չէր էլ կարող տեսնել մոտեցող գնդակը։






Facebook
Tweet This
Email This Post
