Կանխվել է ինքնաթիռի զավթումը` իրանցի պատգամավորներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2010 18:33

Թեհրան-Դամասկոս չվերթով թռչող ինքնաթիռում ձերբակալվել է մի ուղևոր, որը փորձում էր զավթել ինքնաթիռը, այս մասին հայտնում է “Ասոշիէյթեդ պրեսսը”` հղում անելով Իրանի պետական ռադիոկայանին:

Չարագործը  զինաթափվել է օդանավի աշխատակիցների ուժերով, միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Ըստ ռադիոկայանի հաղորդման, ինքնաթիռում գտնվել են Իրանի խորհրդարանի անդամներ, որոնք մեկնում էին Դամասկոս` մասնակցելու խորհրդաժողովի: Չարագործի անձի և այլ մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply