Հարավային Կորեան պատրաստվում է ԿԺԴՀ-ի նոր սադրանքներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 27, 2010 18:05
«Հարկ է ԿԺԴՀ-ի կողմից նոր սադրանքներին դիմագրավելու համար լիակատար պատրաստություն` հենվելով ԱՄՆ ուժերի հետ համագործակցության վրա»,- այս մասին, ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել է այսօր Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մեն Բակը նախարարների և պաշտոնատար անձանց հետ խորհրդակցության ժամանակ, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության համար:
Նույն հանդիպման ժամանակ պետության ղեկավարը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ենպհենդո կղզու բնակչության կյանքը կարգավորելու համար, որը հրաձգության է ենթարկվել ԿԺԴՀ-ի կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վերջին ժամանակներս սրված հարաբերությունները երկու Կորեաների միջև վերաճեցին զինված հակամարտության: Երկու կողմն էլ մեղադրեցին միմյանց պատերազմական գործողություններ հրահրելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
