Տամպերեում անցկացվող մրցումներում հայերն առայժմ ունեն երկու մեդալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 24, 2009 16:27

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում «Եվրոպայի երիտասարդական օրեր» փառատոնի ծրագրով անցկացվող ձյուդոյի մրցաշարում Մհեր Թավաքալյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Մեր երկրի ներկայացուցիչը 73 կգ քաշայինների մրցաշարում տարել է 4 հաղթանակ և կրել 1 պարտություն: Ավելի վաղ 50 կգ քաշային ձյուդոյիստների պայքարում արծաթե մեդալակիր էր դարձել Գարիկ Հարությունյանը:

Առայժմ Հայաստանի ներկայացուցիչների ավարն այս երկու պարգևն է: Մրցաշարում անհաջող են հանդես եկել մեր լողորդները: Հարություն Բանդուրյանը և Մոնիկա Վասիլյանը նախնական փուլի մեկնարկներից հետո դադարեցրել են պայքարը:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply