Ոսկի և բրոնզ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 27, 2010 16:43
Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, մինչև 23 տարեկանների պայքարում փայլուն հանդես եկավ Հռիփսիմե Խուրշուդյանը: +75 կգ քաշայինների պայքարում հայտավորված Խուրշուդյանը ոսկե մեդալը նվաճեց երկամարտի 250 կգ արդյունքով: Պոկում վարժության նրա արդյունքն է 110 կգ, հրում վարժության` 140 կգ: Երկրորդ տեղը գրաված հունգարացի Քրիստինա Մագաթից Խուրշուդյանն առաջանցավ 31 կգ-ով: 23 տարեկանների առաջնությունւմ 85 կգ քաշային Արամ Անդրիկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ և գրավեց չորրորդ տեղը, սակայն հրում վարժությունում պատվիրած 192 կգ-ոց ծանրաձողը գլխից վեր պահել նա չկարողացավ և զրո ստացավ: Հաղթող դարձավ ռուսաստանցի Վլադիմիր Ուշակովը` երկամարտի 356 կգ արդյունքով: 94 կգ քաշայինների պայքարում երրորդ տեղը գրավեց Աղվան Մելիքյանը: Նա իրենից առաջ թողեց մոլդովացի Անատոլի Կիրիկուին և ուկրաինացի Արտյոմ Իվանովին: Մելիքյանի երկամարտի արդյունքն է` (171+205) կգ: Ի դեպ, Կիրիկուին ու Իվանովը երկամարտում ցույց տվեցին նույն արդյունքը` 379 կգ: Անձնական ավելի թեթև քաշի շնորհիվ չեմպիոն դարձավ Մոլդովայի ներկայացուցիչը:
,,,
մ






Facebook
Tweet This
Email This Post
