2015 թվականին տեղի կունենա Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 27, 2010 15:57
Հայաստանի «Ֆիլատելիստների միության» նախագահ Հովիկ Մուսայելյանը հայտնել է, որ 2015 թվականին Երևանում տեղի կունենա Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
«Մեր ունեցած տեղեկություններով, ողջ աշխարհում ֆիլատելիստների մոտ հավաքված է դրոշմանիշերի, բացիկների և ծրարների մեծ ու հետաքրքիր հավաքածու` Հայոց ցեղասպանության թեմայով,-ասել է նա,- և համատեղ ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա ի մի բերել այդ ցուցանմուշները և ներկայացնել դրանք ոչ միայն հասարակությանը, այլ նաև ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ Հայաստան ժամանած հյուրերին»:
Նրա խոսքով, արդեն պայմանավորվածություն կա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ, և կազմակերպչական աշխատանքներ են տարվում նամականիշերի, բացիկների և ծրարների` այդ թեմայով տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ:
Մուսայելյանը նաև նշել է, որ չնայած ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Երևանում, բայց կա նաև հեռահար նպատակ` այն Թուրքայում ևս ցուցադրելու:
«Կարծում եմ, որ ցուցահանդեսի անցկացումը Թուրքիայում լուրջ խոչընդոտների չի հանդիպի»,-ասել է նա:
Ըստ Մուսայելյանի, ֆիլատելիան պետական սիմվոլներից մեկն է` գերբից, դրոշից և դրամից հետո: Վերջիններս անընդհատ տեսնում ենք, սակայն նամականիշների հետ առիթից առիթից առիթ ենք շփվում:
«Պատահական չէ, որ երկրի առաջին դեմքերը պետական մակարդակի հանդիպումների ժամանակ իրար նամականիշներ են նվիրում»,-ասել է Մուսայելյանը:
Նրա խոսքով, ակտիվ ֆիլատելիստ է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ֆիլատելիստ է նաև ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի ֆիլատելիստների միությունը Համաշխարհային ֆիլատելիստական և եվրոպական ասոցիացիաների անդամ է: Այն ունի 80 տարվա պատմություն: Ընդ որում, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը այդ ասոցիացիաների անդամ չեն:






Facebook
Tweet This
Email This Post
